ԱԳՆ. «Ղարաբաղի ժողովուրդ» հասկացություն գոյություն չունի, որին հղում է անում Հայաստանի ԱԳՆ-ն

12:45   01 Հուլիս 2020    480

Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության պետ Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանել է Հայաստանի ԱԳՆ-ի տարածած տեղեկությունը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով արտաքին քաղաքական գերատեսչությանը, Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական տեղեկատվություն է տարածել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման առնչությամբ, որն անցկացվել էր հունիսի 30-ին տեսակապի ձևաչափով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:

Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության պետ Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանել է Հայաստանի ԱԳՆ-ի տարածած տեղեկությունը:

«Ինչպես արդեն նշել ենք, հանդիպմանը նախարար Էլմար Մամեդյարովը բարձրացրել է Ադրբեջանի օկուպացված հողերում Հայաստանի ապօրինի գործունեության, այդ թվում՝ ենթակառուցվածքային փոփոխությունների հարցը:

Նախարարը նաև ընդգծել է, որ Հայաստանի սադրիչ գործողությունները ծառայում են ռազմական հռետորաբանության ուժեղացմանը: Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը՝ հանդիպման առնչությամբ, օկուպանտ երկրի անհիմն դիրքորոշման կրկնությունն է: Ակնհայտ է, որ տարածաշրջանում առկա լարվածության, հռետորաբանության, հակամարտության և թշնամանքի հիմքում դրված է Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունը, Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների օկուպացիան, էթնիկ ադրբեջանցիների իրենց հարազատ հողերից վտարումը:

Հայաստանը, որը խոսում է բնակչությանը խաղաղության պատրաստելու պարտավորության մասին, պետք է կատարի այդ պարտավորությունը և իր օկուպացիոն ուժերը դուրս բերի Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզից և նրան հարակից շրջաններից, չխոչընդոտի ադրբեջանցիների իրենց տներ վերադարձին:

Ինչ վերաբերում է «Ղարաբաղի ժողովուրդ» հասկացությանը, որին հղում է անում Հայաստանի ԱԳՆ-ն, Հայաստանում էլ լավ գիտեն, նման հասկացություն գոյություն չունի: Ղարաբաղում բնակվող հայերն Ադրբեջանի այդ մարզի երկու համայնքներից մեկն են: Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով Ղարաբաղի ադրբեջանական համայնքը վտարվել է իր հարազատ հողերից:

Հակամարտության կարգավորման բանակցությունների նպատակն է վերականգնել այդ մարդկանց խախտված հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հայաստանի զորքերի դուրսբերումն Ադրբեջանի օկուպացված հողերից: Տարածաշրջանում կայուն խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման այլ կճանապարհ գոյություն չունի», - ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեյլա-Աբդուլլաևա   Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները