19 մլն դոլար փոխհատուցում՝ Հարվի Վայնշտեյնի գործողություններից տուժած կանանց

15:56   01 Հուլիս 2020    186

Կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնից տուժածները ընդհանուր 19 մլն դոլար փոխհատուցում կստանան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված է Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազի հայտարարության մեջ:

Սակայն, Reuters-ի փոխանցմամբ, փոխհատուցման այդ չափը դեռ պետք է հաստատեն սնանկության գործերով և շրջանի դատարանները: Դատարանների հաստատումից հետո պրոդյուսերի կողմից տուժած կանայք փոխհատուցումը կկարողանան ստանալ հատուկ հիմնադրամից:

Վանշտեյնի անվան շուրջ մեծ աղմուկ բարձրացել էր 2017թ.: Ավելի քան 80 կին նրան մեղադրում է սեռական ոտնձգությունների մեջ: Այդ կանանց շարքերում են նաև հայտնի դերասանուհիներ:

Մարտի 11-ին Վանշտեյնը ճանաչվել է մեղավոր 2 սեռական բնույթի հանցագործության մեջ: Պատիժը կրելու է Նյու Յորքի բանտում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կինոպրոդյուս  


Վերնագիրի այլ պիտակները