Չինաստանը մտցնում Է մի քանի ամերիկյան ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումներ

16:02   01 Հուլիս 2020    204

Չինաստանը մտցնում է իր տարածքում մի շարք ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակումներ որպես Վաշինգտոնի գործողության պատասխան քայլ:

Հուլիսի 1-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Չինաստանը Associated Press, United Press International, CBS, National Public Radio լրատվական գործակալություններից պահանջում է այսօրվանից սկսած յոթ օրվա ընթացքում չինական կողմին ներկայացնել գրավոր տեղեկատվություն ՉԺՀ-ի տարածքում աշխատող բոլոր աշխատակիցների, ֆինանսների եւ իրենց այլ գործունեության վերաբերյալ»,- հայտարարել Է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

Հունիսի 22-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խստացնում է աշխատանքի կանոնները Չինաստանի չորս զանգվածային լրատվամիջոցների համար՝ դրանց կարգավիճակը սահմանելով որպես «օտարերկրյա ներկայացուցչություններ»: Խոսքը վերաբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը, China News Service գործակալությանը, «Ժենմին ժիբաո» եւ Global Times թերթերին: Ամերիկյան օրենսդրությանը համապատասխան այդ զանգվածային լրատվամիջոցները պարտավոր կլինեն ներկայացնել ԱՄՆ-ում իրենց աշխատակիցների ցուցակները, հայտնել կադրերի վերաբաշխման մասին, ինչպես նաեւ արտաքին քաղաքական գերատեսչությունում գրանցել սեփականությունը, որը նրանք ունեն կամ վարձակալում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները