Հայաստանում մեկ օրում 56 հանցագործություն

16:16   01 Հուլիս 2020    466

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 30-ից հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 5, խուլիգանության՝ 4, ծեծի՝ 3, յուրացման կամ վատնման եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առեւանգման, շորթման, գույքի դիտավորությամբ վնասման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հոգեմետ նյութեր բաց թողնելու կանոնները խախտելու, թմրամիջոցի մաքսանենգության, սպանության սպառնալիքի ու ալիմենտ չվճարելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 4, եւ խարդախության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետեւանքով 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները