Չինաստանի նկատմամբ Թրամփի զայրույթը մեծանում է կորոնավիրուսի համաճարակի տարածմանը զուգահեռ

17:00   01 Հուլիս 2020    187

Չինաստանի նկատմամբ զայրույթը մեծանում է կորոնավիրուսի համաճարակի տարածմանը զուգահեռ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Զուգահեռ այն բանի, թե ինչպես է համաճարակն իր տգեղ դեմքը ցույց տալիս ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին հսկայական վնաս պատճառելով, Չինաստանի նկատմամբ իմ զայրույթն ավելի ու ավելի է մեծանում»,-գրել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է, որ Չինաստանին համարում է համաճարակի սկսման համար պատասխանատու: Պաշտոնական Վաշինգտոնը Պեկինին մեղադրում է վարակի տարածումը դիտավորյալ թաքցնելու և վիրուսի ծագման մասին ճշգրիտ տեղեկություններ չտրամադրելու մեջ:

Իր հերթին, Չինաստանի իշխանությունները մատնանշում են ԱՄՆ-ի ներգրավվածությունը վիրուսի հնարավոր ստեղծման գործում, ինչպես նաև շեշտում, որ նրանք չեն թաքցնում որևէ տեղեկություն նոր կորոնավիրուսի վերաբերյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները