ԱՄՆ-ն օգտագործում է Սիրիայի բնական ռեսուրսները՝ ձևացնելով, որ պայքարում է ահաբեկչության դեմ․ Ռոհանի

17:27   01 Հուլիս 2020    260

ԱՄՆ իշխանություններն արտահանում են սիրիական բնական ռեսուրսները՝ ձեւացնելով, որ պայքարում են ահաբեկչական սպառնալիքի դեմ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սիրիայում Աստանայի գործընթացի երաշխավորող երկրների գագաթնաժողովին, որը տեղի է ունենում վիդեոկոնֆերանսի ձեւաչափով: Նրա ելույթը հեռարձակվել է Իրանի պետական ​​հեռուստատեսության կողմից:

«Մեծացնելով ապօրինի ռազմակայանների թիվը Եփրատից դեպի արեւելք Սիրիայի նավթային շրջաններում՝ Միացյալ Նահանգները ներծծում են երկրի բնական ռեսուրսները»,- ասել է նա: Նախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգների գործողություններն «ապացուցում են, որ հակաահաբեկչության մասին իրենց պնդումները կեղծ են»:

Նա հավելել է, որ «ԱՄՆ օկուպանտ ուժերի անօրինական ներկայությունը Սիրիայում անկայունության գործոն է այս երկրի եւ ողջ տարածաշրջանի համար»: «Պատերազմը սկսվելուց ինը տարի անց Իրանը վստահ է, որ ճգնաժամի լուծման միակ ճանապարհը քաղաքական գործընթացն է: Ռազմական որոշման տեղ չկա»,- նշել է Ռոհանին:

Չորեքշաբթի օրը տեղի է ունեցել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի վեցերորդ գագաթնաժողովը սիրիական կարգավորման վերաբերյալ: Կորոնավիրուսի համավարակի պատճառով այն կազմակերպվել էր տեսակոնֆերանսի ձեւաչափով։

Աստանայի գործընթացի երաշխավորներ երկրերի նախագահների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2019 թվականի սեպտեմբերին Անկարայում: Երեք երկրների միջեւ շփումները պահպանվում են նաեւ Նուր Սուլթանում Սիրիայի հարցով բարձր մակարդակի հանդիպումների շրջանակներում, որոնցից վերջինը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-11-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոհանի   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները