Փորձագետները պատմել են, թե որտեղ են ապրում կտրուկ շատացած միլիարդատերերը

17:31   01 Հուլիս 2020    193

Wealth-X-ի փորձագետները գտնում են, որ 2019 թվականին աշխարհում միլիարդատերերի թիվը և նրանց համախմբված հարստությունը ռեկորդային են եղել:

Անցյալ տարի կար 2825 միլիարդատեր, ինչը 221-ով ավելին է, քան մեկ տարի առաջ: Նրանց ընդհանուր ունեցվածքը տարվա ընթացքում աճել է 10,3% -ով՝ հասնելով 9,4 տրիլիոն դոլարի:

Ընկերությունը նաև հրապարակել է այն երկրների և քաղաքների վարկանիշերը, որտեղ ապրում են աշխարհի ամենահարուստ մարդիկ:

ԱՄՆ-ում ապրում է 788 միլիարդատեր, Չինաստանում՝ 342, Գերմանիայում `153, Ռուսաստանի Դաշնությունում – 114 Շվեյցարիայում և Մեծ Բրիտանիայում `յուրաքանչյուրում 100-ական միլիարդատեր:

Քիչ չեն նաեւ Հոնկոնգում, Բրազիլիայում, Սաուդյան Արաբիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄԷ-ում, Հնդկաստանում, Կանադայում և Սինգապուրում ապրող դոլարային միլիարդատերերը: 15 երկրներում ապրում են միլիարդատերերի ¾-ը:

Փորձագետները նաև պատմել են, թե որ քաղաքներում են նրանք շատ լինում՝ Նյու Յորքում կա 113 հարուստ մարդ: Նրանից հետո գալիս են համապատասխանաբար Հոնկոնգը և Սան Ֆրանցիսկոն`96 և 77 միլիարդատեր: Մոսկվան չորրորդ տեղում է՝ կա 73 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները