Խոզի գրիպի նոր շտամմ են հայտնաբերել, որը կարող է համավարակ առաջացնել

19:20   01 Հուլիս 2020    210

Չինաստանում վիրուսոլոգները հայտնաբերել են մինչ այժմ անհայտ համարվող խոզի գրիպի նոր շտամմ, որը կարող է առաջացնել նոր համավարակ։ Այս մասին հայտնում է Proceedings of the National Academy of Sciences-ը։

Իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ խոզերի օրգանիզմում տեղի է ունենում պանդեմիկ գրիպի վիրուսների գեներացիա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Վիրուսոլոգները նշում են, որ խոզերի օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսների մշտական դիտարկումները կարեւոր են, որպեսզի հնարավորինս վաղ փուլում հայտնաբերվեն վիրուսային շտամմները եւ մարդիկ կարողանան պատրաստվել հնարավոր համավարակների դեմ։ 2011-18 թթ հայտնաբերվել է խոզերի գրիպի 179 նոր շտամմ, բայց հատկապես անհանգստանալու տեղիք են տալիս նրանք, որոնք կրում են իրենց մեջ (H1N1) pdm09 գենը, որը համավարակ էր առաջացրել 2009 թվականին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները