«Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունը պետք է ավարտվի․ Մերկել

20:43   01 Հուլիս 2020    223

Վաշինգտոնի նոր պատժամիջոցները «Հյուսիսային հոսք-2» գազատարի նկատմամբ չեմ համապատասխանում գերմանական իրավական պատկերացումներին:

Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ պատասխանելով Բունդեսթագի պատգամավորների հարցերին: Մերկելի խոսքով՝ ճիշտ կլինի ավարտել այս նախագիծը՝ չնայած շինարարությունը դժվարացել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք այսպես ենք գործում»,- շեշտել է Գերմանիայի կառավարության ղեկավարը: Նա նաեւ նշել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ը «տնտեսական նախագիծ է՝ քաղաքական բաղադրիչով»: «Ուստի Գերմանիան մեծ ջանքեր է գործադրել առաջիկա տարիներին Ուկրաինայի հետ տարանցման մասին համաձայնագիր կնքելու եւ ռուսական գազի տարանցումից եւ տարանցման մքասատուրքերից չզրկելու համար»,- ասել է Անգելա Մերկելը:

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը նախօրեին նոր պատժամիջոցներ էր ներառել պաշտպանության բյուջեի նախագծում «Հյուսիսային հոսք-2» գազատարի նկատմամբ: Դրանք պետք է տարածվեն ոչ միայն շինարարների, այլեւ նավահանգիստների, փաստաբանների ու ապահովագրական ընկերությունների վրա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները