Զբոսաշրջության անկման պատճառով համաշխարհային տնտեսության հնարավոր կորուստները ՄԱԿ-ում գնահատել են 3.3 տրիլիոն դոլար

21:47   01 Հուլիս 2020    242

Եթե զբոսաշրջության ոլորտի ճգնաժամը ձգձգվի մինչև 12 ամիս, համաշխարհային տնտեսության կորուստները կարող են կազմել 3.3 տրիլիոն դոլար:

Ընդգծվում է, որ «միջազգային զբոսաշրջության հատվածը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված գրեթե 4 ամիս տևած լճացման պատճառով, կարող է առնվազն 1.2 տրիլիոն դոլար կորցնել, ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 1.5 տոկոսը»: Փորձագետների գնահատմամբ՝ այդ կորուստները կհասնեն մինչև 2.2 տրիլիոն դոլարի, եթե ճգնաժամը շարունակվի 8 ամիս, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Խորհրդաժողովի կարծիքով՝ վատատեսական սցենարի համաձայն՝ միջազգային զբոսաշրջության 12-ամսյա խախտումը կհանգեցնի 3.3 տրիլիոն դոլարի կորստի, որը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 4.2 տոկոսը»,- եզրակացնում են զեկույցի հեղինակները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները