NYT-ն այսուհետ «սև» բառը կգրի մեծատառով

09:18   02 Հուլիս 2020    215

Ամերիկյան The New York Times պարբերականը «սև» բառը գրելու է մեծատառով՝ որպես սևամորթ բնակչության նկատմամբ հարգանքի նշան:

«Մենք գտնում ենք, որ այս ոճական նորամուծությունը լավագույնս է փոխանցում ընդհանրության և ինքնության տարրը և արտացոլում է մեր նպատակը՝ հարգել մեր լսարանը կազմող բոլոր մարդկանց և համայնքներին»,- ասվում է հաղորդագրությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս գրելաձևը կօգտագործվի աֆրիկյան ծագում ունեցող մարդկանց և մշակույթների նկարագրության դեպքում: Պարբերականի ղեկավարությունը հարցում է անցկացրել հարյուրից ավելի աշխատակիցների շրջանում, նաև խորհրդակցել է լրատվական այլ ծառայությունների հետ:

NYT-ն արդեն իսկ մեծատառեր է օգտագործում «ասիա-ամերիկացիներ» (Asian-American), «լատինաամերիկացիներ» (Latino), հնդկացիներ (Native) և էսկիմոսներ (Indigenous) ազգությունները գրելիս: «Սպիտակ» բառը, ինչպես նախկինում, գրվում է փոքրատառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները