Կանադայի Դրամային պալատը թողարկել է հատուկ մետաղադրամ՝ ի պատիվ համավարակի դեմ պայքարող բուժաշխատողների

09:54   02 Հուլիս 2020    180

Կանադայի Դրամային պալատը թողարկել է հատուկ մետաղադրամ՝ ի պատիվ բուժաշխատողների, կամավորների, մթերային խանութների աշխատակիցների եւ այլ աշխատողների, որոնք, իրենց կյանքին սպառնացող վտանգի պայմաններում դիմակայում են նոր կորոնավիրուսային համավարակին եւ Կանադայի բնակչությանը ապահովում են այն ամենով, ինչ անհրաժեշտ է այս դժվար ժամանակներում:

Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է գործակալության կայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նիկելապատ մետաղադրամի մի կողմում պատկերված է սիրտ, որը հատվում է թխկու տերեւի՝ Կանադայի խորհրդանիշի հետ։ Մյուս կողմում՝ գրկախառնված մարդկանց խումբ է, որոնք կանգնած են թխկու տերեւի կենտրոնում։ Նրանց ներքեւում երկրի պաշտոնական լեզուներով՝ անգլերեն եւ ֆրանսերեն գրված է «Շնորհակալություն»։ Բացի այդ, մետաղադրամի հետ կա նաեւ մագնիս, այնպես որ այն կարելի է կրել, օրինակ՝ պիջակի օձիքի վրա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները