ԱՄՆ-ն ձգտում է Չինաստանի կողմից մրցակցություն թույլ չտալուն. Պոմպեո

10:02   02 Հուլիս 2020    189

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Չինաստանի նկատմամբ կոշտ քաղաքականություն է վարում՝ ձգտելով «հետ շրջել» Պեկինի քաղաքականությունը:

«Երբ խոսքը վերաբերում է Չինաստանի անարդար առեւտրային պրակտիկային, մենք պահանջում ենք փոխել իրավիճակը եւ տուրքեր ենք սահմանում,- հայտարարել է նա: - Երբ Չինաստանը ռազմական ոլորտում գործողություններ է կատարում, որոնք սպառնում են ԱՄՆ-ին, մենք մի քանի հարյուր միլիարդ դոլար ենք հատկացնում ԱՄՆ պաշտպանության նախարարությանը, որպեսզի ապահովի Ամերիկայի անվտանգությունը», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պոմպեոյի խոսքով՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը «ձգտում է ամբողջ աշխարհում այնպես մրցակցել, որը չի համադրվում նրան, ինչը ամերիկացիները եւ բոլոր ժողովրդավարական երկրները ճիշտ են համարում»: «Նախագահ Թրամփի քաղաքականությունը ուղղված է այսպիսի միտումները հետ շրջելուն»,- շեշտել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները