Մեքսիկայում վերականգնողական կենտրոնի վրա հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է մահացել

12:26   02 Հուլիս 2020    231

Առնվազն 24 մարդ է զոհվել, ևս 7-ը՝ վնասվածքներ ստացել Մեքսիկայի Իրապուատո քաղաքում թմրակախվածություն ունեցողների համար ապօրինի գործող վերականգնողական կենտրոնի վրա կատարված զինված հարձակման հետևանքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գուանահուատո նահանգի ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում չի կարողացել հաստատել առևանգվածների մասին տեղեկությունները: Նշվում է, որ զինված անձինք հիվանդանոցին մոտեցել են 3 բեռնատարով: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները: Գործի է դրվել նաև բանակն ու ազգային գվարդիան: Հանցագործներին ձերբակալել չի հաջողվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները