Թրամփն ասել է, որ դիմակ կրելիս «Միայնակ ռենջեր» ֆիլմի հերոսին է նմանվել

13:53   02 Հուլիս 2020    169

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ պաշտպանիչ դիմակ կրելիս ամերիկյան ֆիլմերի հերոսներից «Միայնակ ռենջերին» է նմանվել:

«Ես դրեցի դիմակը, անգամ՝ ինձ դուր եկավ՝ ինչպիսի տեսք ունեի դրանով: Այն մուգ, սև դիմակ էր, մտածեցի՝ լավ տեսք ունեմ: «Միայնակ ռենջերի» էի նման»,- պատմել է Թրամփը Fox Business-ին տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թրամփն ասել է նաև, որ ամբողջովին կողմ է դիմակ կրելուն:

«Միայնակ ռենջերը» ֆիլմերի հնարված հերոս է, որի կրած սև դիմակը ծածկում է դեմքի միայն վերին հատվածը և ոչ քիթն ու բերանն, ինչպես պահանջվում է կորոնավիրուսի դեմ պայքարի հակահամաճարակային կանոններով:

Թրամփը երկար ժամանակ է, ինչ չի կրում պաշտպանիչ դիմակ՝ պատճառաբանելով, որ հանրային միջոցառումների ժամանակ մոտիկից որևէ մեկի հետ չի շփվում, իսկ բոլոր նրանք, ովքեր անմիջականորեն իր հետ են աշխատում, պարբերաբար կորոնավիրուսային թեստ են հանձնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները