Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 3 դեպք է գրանցվել

13:16   02 Հուլիս 2020    133

Չինաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ընդամենը 3 նոր դեպք է արձանագրվել:

Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է 2 վարակակիր, որոնց մոտ ախտանշաններ չեն նկատվում, ևս 8 մարդ էլ առողջացած դուրս է գրվել: 3 նոր դեպքերից մեկը գրանցվել է մայրաքաղաք Պեկինում, իսկ մյուս երկուսը ներթափանցված դեպքեր են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համավարակի ողջ ընթացքում մայրցամաքային Չինաստանում վարակման 83 537 դեպք է գրանցվել, որից 78 487-ը առողջացել են, 4634-ը՝ մահացել, 416-ն էլ դեռ բուժում են ստանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները