Apple-ը կրկին ավելի քան 30 խանութ կփակի ԱՄՆ-ում՝ կորոնավիրուսի պատճառով

13:42   02 Հուլիս 2020    177

Ամերիկյան Apple ընկերությունը կրկին ավելի քան 30 խանութ կփակի ԱՄՆ տարածքում՝ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ավելացման պատճառով:

«Կորոնավիրուսով պայմանավորված՝ ներկայիս իրավիճակի պատճառով մի քանի նահանգներում ժամանակավորապես փակում ենք խանութները: Այս միջոցառումը ձեռնարկում ենք՝ ելնելով անվտանգության նկատառումներից»,- ասել է ընկերության ներկայացուցիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ խոսքը Ալաբամա, Կալիֆոռնիա, Ջորջիա, Այդահո, Լուիզիանա, Նևադա և Օկլահոմա նահանգների մասին է: Արդեն փակվել են Ֆլորիդայում, Միսիսպիում, Տեխասում և Յուտայում գործող խանութները:

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածերի թիվը համաճարակի բռնկման պահից ի վեր գերազանցել է 2.7 մլն-ը, մահացածներինը՝ 130 հազարը:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները