Իրանը չի հանդուրժի Միջուկային համաձայնագրին ուղղված քաղաքական հարվածը. Ռոհանի

15:07   02 Հուլիս 2020    173

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հուլիսի 1-ին հայտարարել է, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները քաղաքական վնաս հասցնեն Միջուկային համաձայնագրին, ապա Իրանի պատասխանը կտրուկ կլինի։

Ըստ Ռոհանիի՝ Վաշինգտոնը մինչ օրս համաձայնագրին հասցրել է տնտեսական վնասներ։

Նշենք, որ նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում 2231 բանաձևի իրագործման ընթացքի վերաբերյալ նիստ էր անցկացվել, որի ժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հերթական անգամ կոչ էր արել երկարաձգել Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն, որի ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Ռոհանի  


Վերնագիրի այլ պիտակները