Նախչըվանում մարտական հրաձգություն համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից. VIDEO

15:31   02 Հուլիս 2020    474

«Նախչըվանի ռազմական կայազորի 2020 թ. մարտական պատրաստության պլանի» համաձայն՝ անցկացվել են մարտական կրակով տակտիկական զորավարժություններ՝ Նախչըվանի համազորային բանակի համազարկային հրթիռահրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ պլանի ՝ հրթիռահրետանային համազարկային համակարգերը դուրս են բերվել մշտական տեղակայման կետերից թագնապի ազդանշանով եւ տեղափոխվել համակենտրոնացման շրջաններ:

Զորավարժության ընթացքում, պայմանական թշնամու գործունեությունը, որը վերահսկվում էր ցամաքային հետախուզման միջոցներով և անօդաչու թռչող սարքերով, համազարկային հրթիռահրետանային ստորաբաժանումները մարտկոցների եւ դիվիզիոնների կազմում ոչնչացրել են պլանային և ոչ պլանային թիրախները:

Հակառակորդի հանկարծակի հարձակումը հետ մղելու և պաշտպանությունը ավելի բարենպաստ բնագծերում վերականգնելու վարժանքները հաջողությամբ ավարտվեցին:








Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները