Համաշխարհային բանկը լրացուցիչ 45 միլիոն եվրո կհատկացնի Վրաստանին

16:02   02 Հուլիս 2020    235

Համաշխարհային բանկը Վրաստանին 45 միլիոն եվրոյի չափով լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ երկրի տնտեսությանը կորոնավիրուսի համավարակի հասցրած վնասը մեղմելու նպատակով:

Ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության, բանկի տնօրենների խորհուրդը համապատասխան որոշումն ընդունել է հունիսի 30-ին:

«Այս ծանր ժամանակահատվածում մենք, որպես ուժեղ գործընկեր, աջակցում ենք Վրաստանին և հավանություն ենք տալիս Վրաստանի կառավարության ձեռնարկած արագ և արդյունավետ հակաճգնաժամային միջոցառումներին»,- հայտարարել է Հարավային Կովկասում Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը:

Ավելի վաղ, այս տարվա մարտին, Համաշխարհային բանկը հաստատել էր Վրաստանին 45 միլիոն եվրոյի չափով օգնության տրամադրումը, որը նույնպես ուղղված էր բարեփոխումների իրականացմանը նպաստելուն, նոր աշխատատեղերի ստեղծմանը, կայուն և համընդգրկուն տնտեսական աճին և տնտեսական կայունության պահպանմանը:

Ըստ Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանիի, Համաշխարհային բանկի աջակցությունը խիստ կարևոր է, քանի որ այն ուղղված է համաճարակի հետևանքով առաջացած որոշակի խնդիրների լուծմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները