Լուկաշենկոն հայտարարել է կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին

16:28   02 Հուլիս 2020    195

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պետական ​​մրցանակների հանձնման ժամանակ հայտարարել է երկրի հաղթանակի մասին կորոնավիրուսի նկատմամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լուկաշենկոն շեշտել է բժիշկների ներդրումը, որոնք գտնվում են COVID-19-ի դեմ պայքարի առաջնագծում: Ըստ պետության ղեկավարի՝ հանրապետությունը «քաղաքական ողջամտություն» եւ ժողովրդական իմաստություն է է ցուցաբերել: Նա նաեւ նշել է, որ երկրի առողջապահական համակարգը դիմակայել է։

«Բայց մենք չենք նվազեցնում պայքարի աստիճանը՝ չնայած այսօր արդեն կարելի է ասել, որ մենք հաղթել ենք: Եվ СОVID-19-ի նկատմամբ վերջնական հաղթանակից հետո մենք անպայման առանձին կհանդիպենք մեր բժիշկների հետ, ովքեր այսօր դեռ դիրքերում են»,- ասել է նա:

Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում կա ավելի քան 10․3 միլիոն վարակված, մահացել է գրեթե 508 հազար մարդ: Բելառուսում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 62 424 դեպք, մահացել է 398 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները