Ջոնսոնի հայրն անտեսել է կառավարության պահանջները՝ մեկնելով Հունաստան

16:52   02 Հուլիս 2020    206

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայրը խախտել է Բրիտանիայի կառավարության հրահանգները և Հունաստանի կառավարության կանոնները՝ Հունաստան մեկնելով Բուլղարիայի տարածքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Greek Reporter-ը:

Սթենլի Ջոնսոնը Հունաստան է ժամանել, չնայած նրան, որ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ բրիտանացիներն արտասահման կարող են մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Ջոնսոնը Հունաստան է ժամանել երրորդ երկրի միջոցով, ցույց տալով, որ հնարավոր է շրջանցել կանոնները, որոնք սահմանել է Հունաստանի կառավարությունը: Նա Հունաստան է գնացել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից, քանի որ Հունաստանի կառավարությունն արգելել է Մեծ Բրիտանիայի հետ ուղիղ չվերթները մինչեւ հուլիսի կեսերը:

Մեծ Բրիտանիայի վարչապետի 79-ամյա հայրը ժամանել է Աթենք՝ Հունաստանի կենտրոնական մասում գտնվող Պիլիոնի իր առանձնատուն այցելելու համար: Նա իր ճանապարհորդությամբ պարծեցել է Instagram-յան գրառումներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները