Ղազախստանը հուլիսի 5-ից երկշաբաթյա խիստ կարանտին կհայտարարի

17:29   02 Հուլիս 2020    363

Ղազախստանը կորոնավիրուսի տարածման դեպքերի աճի պատճառով հուլիսի 5-ից երկշաբաթյա կարանտին է հայտարարում՝ հնարավոր երկարաձգմամբ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Որպես սահմանափակող միջոց՝ դադարեցվում է ուղեւորատար ավտոբուսային հաղորդակցությանը մարզերի միջեւ, հասարակական տրանսպորտի աշխատանքը ժամերը սահմանափակվում են: Ընդ որում, պահպանվում են միջազգային օդային հաղորդակցությունը՝ առանց երկրների ցանկի հետագա ավելացման, եւ մարզերի միջեւ օդային եւ երկաթուղային հաղորդակցությունը (սահմանափակումներով):

Զանգվածային, ընտանեկան եւ հիշատակի միջոցառումների արգելք է սահմանվում, սահմանափակվում է նաեւ քաղաքացիների տեղաշարժը փողոցում՝ ոչ ավել, քան երեք մարդ, ինչպես նաեւ՝ 65 տարեկանից բարձր մարդկանց տեղաշարժը։ Բացի այդ, արգելվում է գեղեցկության սրահների, վարսահարդարման սրահների, մարզասրահների, ֆիթնես կենտրոնների, լողավազանների, փակ շուկաների, լողափերի, ջրային պարկերի, մշակութային օբյեկտների, զվարճանքի կենտրոնների, մանկապարտեզների, կրոնական հաստատությունների եւ այլնի աշխատանքը։ Պահպանվում է նաեւ հեռավար ձեւաչափը պետական մարմինների 80 տոկոս աշխատակիցների, գրասենյակների, ազգային ընկերությունների համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները