Թրամփը հայտարարել է, որ Բայդենի նախագահ ընտրվելու դեպքում շուկաները կփլուզվեն

18:40   02 Հուլիս 2020    236

Դեմոկրատ Ջո Բայդենի ընտրությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում կփլուզի շուկաները, գրում է Fox Business հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին:

«Եթե նա (Բայդենը) ընտրվի, դա ճնշում կգործադրի շուկայի վրա, քանի որ շուկան կփլուզվի, լիովին կփլուզվի … Դա աղետ կլինի », – ասել է Թրամփը: Նախագահը նշել է, որ հարուստների համար հարկերի բարձրացումը բացասաբար կանդրադառնա տնտեսության վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ կբարձրացնի հարկերը նրանց համար, ում տարեկան եկամուտը գերազանցում է 400 հազար դոլարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները