Չեռնոգորիայի խորհրդարանը միասեռ զույգերին թույլատրել է ամուսնանալ

19:59   02 Հուլիս 2020    233

Չեռնոգորիայի խորհրդարանը չորեքշաբթի, հուլիսի 1-ին ընդունել է միամսեռ ամուսնության մասին օրենքը, որն օրինականացնում է նույնասեռ ամուսնությունները, գրում է REGNUM-ը:

Ինչպես նշվում է, փաստաթղթին կողմ են քվեարկել 42 պատգամավոր, հինգը՝ դեմ: Օրինագիծն ընդունելու համար 41 ձայն էր պահանջվում: Նոր օրենքի համաձայն, Չեռնոգորիայի նույնասեռ զույգերին թույլատրվում է օգտվել նույն իրավունքներից, ինչ հետերոսեքսուալ զույգերին: Սակայն, երեխաներ որդեգրելու հնարավորություն չի տրամադրվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օրենքի ընդունումը հավանության է արժանացել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի, վարչապետ Դուշկո Մարկովիչի, ԱՄՆ դեսպանատան, հանրապետության հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունների անդամների կողմից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեռնոգորիա  


Վերնագիրի այլ պիտակները