ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է Չինաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը

20:05   02 Հուլիս 2020    293

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի օրը միաձայն ընդունել է օրինագիծը, որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել՝ ընդդեմ չինացի ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ կապված Պեկինի կողմից Հոնկոնգի ինքնավարության սահմանափակման հետ:

Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ նշելով, որ օրինագիծը, մասնավորապես, ենթադրում է պատժամիջոցների սահմանում բանկերի նկատմամբ, որոնք սպասարկում են Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենքի ընդունման գործընթացին մասնակցած չինացի պաշտանական անձանց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը պետք է դեռ հաստատվի Սենատի կողմից, որից հետո այն կուղարկվի նախագահ Դոնալդ Թրամփին՝ ստորագրելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները