Լուկաշենկոն հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում ոչ մի տեղ փախչել ՌԴ-ից

21:37   02 Հուլիս 2020    484

Բելառուսը չի պատրաստվում ոչ մի տեղ փախչել Ռուսաստանից, սակայն ցանկանում է, որ իրեն վերաբերվեն մարդկայնորեն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նման հայտարարությամբ հանդես է եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ:

«Այսօր արևելքում վախենում են կորցնել մեզ, ես դա չեմ թաքնցնում և հասկանում եմ մեր եղբայր ռուսներին: Մենք չենք էլ պատրաստվում ինչ-որ տեղ փախչել, պարզապես ցանկանում ենք, որ մեր ընդհանուր տանը, որտեղ ապրել և ապրում ենք ինչպես եղբայրներ, մեզ վերաբերվեն մարդկայնորեն», - ասել է Լուկաշենկոն:

Մեկնաբանելով Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը, որում Բելառուսում նախագահի պաշտոնի թեկնածուների ձերբակալությունը միջազգային պարտավորությունների խախտում են անվանել, Լուկաշենկոն ընդգծել է, որ բելառուսները չեն ցանկանում, որ «իրենց ուղորդեն Արևմուտքից»:

«Վերջերս աչքի են ընկել ֆրանսիացիները: Արդյո՞ք նրանք կարող են խոսել այս թեմայով, երբ դեռ «դեղին բաճկոնները» փողոցից չեն հեռացել»,- ասել է Լուկաշենկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները