ԱՄՆ-ում հունիս ամսվա ընթացքում ռեկորդային 4.8 մլն աշխատատեղ է բացվել

21:54   02 Հուլիս 2020    391

Ամերիկյան տնտեսությունը ռեկորդային թվով աշխատատեղեր է ստեղծել հունիս ամսվա ընթացքում, երբ մի շարք ընկերություններ ավելի մեծ թվով աշխատակիցներ են վարձել, քան համավարակով պայմանավորված մեկուսացումից առաջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ անցած ամսվա ընթացքում 4.8 մլն աշխատատեղեր են ստեղծել, որն առավելագույն ցուցանիշն է Աշխատանքի հարցերով նախարարության ուսումնասիրությունների ողջ պատմության ընթացքում՝ 1939 թվականից ի վեր:

Սակայն մտավախություն կա, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի ֆոնին՝ գործազրկության մակարդակը կավելանա:

Մի շարք նահանգներում, ինչպես օրինակ՝ Կալիֆոռնիայում, Ֆլորիդայում և Տեխասում գործող ընկերությունները մտադիր են հետաձգել կամ նվազեցնել տնտեսության վերաբացումը՝ պայմանավորված վիրուսի տարածման նոր բռնկումներով:

Մինչ օրս ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 2.7 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 130 000-ը: Վերջին մեկ օրում արձանագրված վարակման դեպքերը գերազանցել են 50 000-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները