Շվեյցարացի գիտնականները ենթադրում են, որ COVID-19-ը ազդում է արյունատար անոթների վրա

22:27   02 Հուլիս 2020    302

Ցյուրիխի Համալսարանական հիվանդանոցի աշխատակիցներից մեկը կորոնավիրուսից մահացած հիվանդին դիահերձելիս արյունատար անոթների լայնացում է հայտնաբերել:

Նա պարզել է, որ COVID-19-ով հիվանդների մոտ նկատվում է արյան անոթների արագացված աճ և արյան մակարդման աճ`գրիպով հիվանդների համեմատությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվել է նաև, որ ծանր ձևով զարգացող հիվանդությանը զուգահեռ օրգանիզմում նկատվում են ներքին օրգանների ախտահարումներ և սուր երիկամային անբավարարություն:

Այս կապակցությամբ գիտնականն ենթադրել է, որ կորոնավիրուսը ազդում է ոչ թե թոքերի վրա, այլ արյունատար անոթների վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները