Առաջին անգամ ջրի տակ գտել են հին բնակավայրեր, որտեղ արտեֆակտներ են եղել

09:04   03 Հուլիս 2020    193

Գիտնականներն առաջին անգամ հայտնաբերել են ստորջրյա հնագիտական հուշարձաններ, որոնք պատկանել են հազարավոր տարիներ առաջ Ավստրալիայի հյուսիս-արեւմուտքում ապրող բնիկ ժողովրդին:

Ավստրալիայի Մուրուջուգա ազգային այգու ափերի մոտ գտնվող աբորիգենների բնակավայրի մնացորդները ներառում են 260 քարե արտեֆակտներ, որոնք գտնվում են ծովի մակարդակից 2,4մ խորությամբ, Բրյուգե հրվանդանի մերձակայքում, եւ խորտակված քաղցրահամ ջրի աղբյուր՝ 14մ խորությամբ: Ավերակների տարիքը, ելնելով ծովի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրհեղեղի ժամանակից, գնահատվում է ավելի քան 7-8,5 հազար տարի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջին սառցե դարաշրջանում, որը եղել է 110-ից 10 հազար տարի առաջ, Ավստրալիայի տարածքը ավելի քան երկու միլիոն քառակուսի կիլոմետրով ավելի մեծ է եղել՝ ծովային ցածր մակարդակի պատճառով բացված առափնյա տարածքների պատճառով: Դրանք բնակեցրել են Ավստրալիա տեղափոխված մարդիկ, քանի որ այդ հողերը առանձնանում էին ջրի մեծ մատակարարմամբ, բարենպաստ միկրոկլիմայով եւ բարձր կենսաբազմազանությամբ՝ համեմատած Ավստրալիայի մյուս ավելի չոր շրջանների հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները