Պենտագոնը մտահոգված է Հարավչինական ծովում Չինաստանի զորավարժություններով

10:23   03 Հուլիս 2020    375

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտահոգություն է հայտնել Հարավչինական ծովում Չինաստանի կողմից անցկացվող զորավարժությունների պատճառով:

Պենտագոնում կարծում են, որ զորավարժությունների անցկացումը է՛լ ավելի է ապակայունացնում իրադրությունը վիճարկվող ջրերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հարավչինական ծովի վիճարկվող տարածքում զորավարժությունների անցկացումը չի նպաստում լարվածության թուլացմանն ու կայունության պահպանմանն ուղղված ջանքերի արգասավորությանը»,- նշված է Պենտագոնի հայտարարության մեջ:

ԱՄՆ պաշտպանության նախարարության կարծիքով՝ այդ գործողությունները «է՛լ ավելի շատ են ապակայունացնում իրադրությունը» շրջանում, որին հավակնում են Չինաստանը, Վիետնամը եւ Թայվանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները