Twitter-ը հեռացրել է Թրամփի հրապարակումից լուսանկար՝ հեղինակային իրավունքի խախտման համար

10:45   03 Հուլիս 2020    156

Twitter սոցիալական կայքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումներից մեկից հեռացրել են լուսանկար այն պատճառով, որ ԱՄՆ նախագահը հեղինակային իրավունք է խախտել։

Խնդրահարույց գրառումը Թրամփը կատարել էր հունիսի 30-ին։

Այժմ գրառմանը կից լուսանկարի փոխարեն կարելի է տեսնել պարզապես տեղեկացում այն մասին, որ լուսանկարը հեռացվել է հեղինակային իրավունքի խախտման մասին։ Axios պարբերականն էլ գրում է, որ լուսանկարը արվել է The New York Times-ի լրագրողների կողմից եւ թերթն է բողոքել, որ նախագահ Թրամփը առանց թույլտվության հրապարակել է լուսանկարը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Twitter   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները