Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք

11:28   03 Հուլիս 2020    175

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք, ևս 4 մարդ ապաքինվել է վարակից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 943 դեպք, վարակվածներից 821-ն առողջացել է, 15-ը` մահացել:

3080 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 242 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 10 992 462 է, մահացել է 524 188 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները