Եվրոպայի Վերակառուցման եւ զարգացման բանկի նախագահը թողնում է պաշտոնը

11:48   03 Հուլիս 2020    206

Եվրոպայի Վերակառուցման եւ զարգացման բանկի նախագահ Սումա Չեկրաբարտին թողնում է պաշտոնը, բանկի կանոնների համաձայն՝ այդ պաշտոնում պաշտոնավարման թույլատրելի երկրորդ ժամկետը ավարտելով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Այսօրվանից բանկի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կիրականացնի փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը։ Հաջորդ նախագահը ընտրվելու է բանկի ամենամյա ժողովի ժամանակ, որը տեղի է ունենալու այս տարվա հոկտեմբերի 7-8-ը (նախապես պլանավորած էր մայիսի 13-14-ին, սակայն հետաձգվեց՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված)։

Նշենք, որ Չակրաբարտին Եվրոպայի Վերակառուցման եւ զարգացման բանկը սկսել է ղեկավարել 2012 թվականից (վերընտրվել է 2016-ին)։

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրոպա  


Վերնագիրի այլ պիտակները