ԱՄՆ-ում դեմոկրատները կշտամբել են Թրամփին՝ ՌԴ-ի նկատմամբ մեղմ վերաբերմունքի համար

12:05   03 Հուլիս 2020    352

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և Սենատում դեմոկրատների առաջնորդ Չուք Շումերը մեղադրել են նախագահ Դոնալդ Թրամփին Ռուսաստանի նկատմամբ «չափազանց մեղմ» լինելու համար՝ թալիբների հետ Ռուսաստանի կողմից «դավադրության» փորձի վերաբերյալ օրենսդիրների քննարկումից հետո:

«Զորքերի պաշտպանությունը հետախուզության առաջնային նպատակն է … ԱՄՆ զորքերի նկատմամբ սպառնալիքի ցանկացած զեկույց պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի … Բայց նախագահը չափազանց մեղմ է նախագահ Պուտինի նկատմամբ, երբ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ին, «Յոթնյակի» խմբին, Ղրիմին, Ուկրաինային և մեր ընտրությւնների անձեռնմխելիության շարունակական խախտմանը․․․Ավելի լավ կլիներ, եթե Թրամփը ավելի շատ ժամանակ ծախսեր կանոնավոր ճեպազրույցները կարդալու վրա և ավելի քիչ ներգրավված լիներ ռազմական շքերթները պլանավորելու և Կոնֆեդերացիայի մասունքները պաշտպանելու գործում », – ասված է դեմոկրատների հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները