Հս. Կորեայի առաջնորդը բացատրել է, թե ինչու երկրում կորոնավիրուսով վարակվածներ չկան

13:52   03 Հուլիս 2020    222

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը բացատրել է երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի բացակայությունը:

«Մենք 100 տոկոսով սահմանափակում ենք չարորակ վարակի ներթափանցումը մեր տարածք և պահպանում ենք կայուն հակահամաճարակային իրավիճակը»,- նշվում է հաղորդագրությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ ԿԺԴՀ-ում չի գրանցվել կորոնավիրուսով վարակման որևէ դեպք:

Ապրիլի վերջին հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեայից Չինաստանի կողմ փախուստի է դիմել տղամարդ: Սահմանը հատելիս նրան կրակել էին, իսկ հիվանդանոցում նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները