«ԱՄՆ-ն սխալ ճանապարհով է գնում». ԱՄՆ գլխավոր վարակաբան

12:56   03 Հուլիս 2020    198

ԱՄՆ-ի ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին ահագնացող մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերն աճի աննախադեպ ցուցանիշ են արձանագրում՝ այն էլ ամիսներ տևած «լոքդաունի» պայմաններում:

Ինչպես նշում է The Hill-ը, Ֆաուչին նկատի է ունեցել մեկ օրում ավելի քան 50 000 նոր դեպքի գրանցումը:

Journal of the American Medical Association ամսագրի գլխավոր խմբագիր Հովարդ Բոչների հետ զրույցում վարակաբանն ընդգծել է, որ այժմ վարակի տարածման հարցում առավել մեղավոր են երիտասարդները:

«Կարծում եմ՝ պարզից էլ պարզ է, որ մենք ճիշտ ուղղությամբ չենք գնում: Մեզ անհրաժեշտ է գիտակցումն առ այն, որ կանոններին չենթարկվելու դեպքում, լուրջ դժվարությունների առաջ կկանգնենք»,- ասել է Ֆաուչին:

Նա հիշեցրել է, որ Արիզոնա, Կալիֆոռնիա, Ֆլորիդա և Տեխաս նահանգները դարձել են բռնկման նոր օջախներ, որոնք սպառնում են տարածվել նաև այն նահանգներում, որտեղ վարակն արդեն վերահսկելի է:

«Ամբողջ համակարգը ռիսկի տակ է»,- ասել է Ֆաուչին:

Նա նաև հավելել է, որ 2021թ. դրությամբ իրենք, հավանաբար, կունենան պատվաստանյութի միլիոնավոր չափաբաժիններ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները