Ճապոնիան բողոք է հայտնել Չինաստանին վիճելի կղզիների տարածքային ջրեր ներխուժելու պատճառով

15:08   03 Հուլիս 2020    151

Ճապոնիան բողոք է հայտնել Չինաստանին նրա նավերի՝ Սենկակու (չինական աանվանումը՝ Դյաոյույդաո) վիճելի կղզիների շրջանում տարածքային ջրեր ներխուժելու պատճառով:

«Տոկիոյի եւ Պեկինի միջեւ դիվանագիտական կապուղիներով վճռական բողոք է հայտնվել: Մենք պահանջում ենք, որպեսզի ճապոնական ձկնորսական նավին մոտենալու այդ գործողությունները դադարեցվեն, իսկ նավերը դուրս գան տարածքային ջրերից»,-մամուլի ասուլիսում հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:

«Կիոդո» գործակալության հաղորդագրության համաձայն, հուլիսի 2-ին չինական երկու պարեկային նավեր հայտնվել են Սենկակու կղզիների շրջանում:

Այնուհետեւ նրանք փորձ են արել ընդհուպ մոտենալ ճապոնական ձկնորսական նավին. փորձը խափանվել է ծովում ճապոնական անվտանգության ծառայության պարեկային նավով, որը կանգնել է ձկնորսական նավի եւ չինական նավերի միջեւ: Նավերը մինչեւ հուլիսի 3-ի առավոտյան մնացել են Ճապոնիայի տարածքային ջրերում, հաղորդել է «Կիոդո»-ն: Հուլիսի 3-ին ՉԺՀ-ի երկու նավերը նկատվել են տարածքային ջրերի արտաքին կողմից, այսպես կոչված հարակից գոտում. դրանցից մեկը հանդերձված է ջրային թնդանոթով, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները