Ռուսաստանը քննարկում է այլ երկրների հետ սահմանների բացման հարցը. Պեսկով

15:55   03 Հուլիս 2020    225

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը քննարկում է այլ երկրների հետ սահմանների բացման հարցը, բայց դեռևս որևէ կոնկրետ որոշում չի կայացվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ նրա՝ այս հարցը պետք է ուղղվի կառավարությունում գտնվող շտաբին:

«Դուք գիտեք, որ որոշ պետությունների հետ կապեր են ձեռք բերվում, բայց մինչ այժմ որևէ կոնկրետ որոշում չի ընդունվել»,- ավելացրել է Պեսկովը:

Մարտի 27-ից ռուսական կողմը դադարեցրել է կանոնավոր և չարտերային չվերթները այլ երկրների հետ` կորոնավիրուսային համաճարակի պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները