Ֆրանսիայի նոր վարչապետ է դարձել Ժան Կաստեկսը

16:24   03 Հուլիս 2020    230

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ժան Կաստեկսին նշանակել է վարչապետի պաշտոնում:

Նա համակարգում էր կարանտինից դուրսբերման ֆրանսիական ռազմավարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մակրոնը վերաբադասավորումներ է կատարում կառավարություն: Ակնկալվում է, որ կառավարության շատ անդամներ կփոխարինվեն:

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել է, որ մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը երկրի վերականգնման համար «նոր ուղի» է փնտրում: Նա բարձր է գնահատել 3 տարիների ընթացքում Էդուարդ Ֆիլիպի կատարած աշխատանքը:

Ժան Կաստեկսը Ֆրանսիայի հարավում գնտվող ոչ մեծ քաղաքի քաղաքապետներ էր, եղել է Նիկոլյա Սարկոզիի վարչակազմի ղեկավարի տեղակալ: Կաստեկսը ապրիլից համակարգում էր կարանտինից դուրսբերման կառավարական ծրագիրը:

RFI-ի փոխանցմամբ՝ Կաստեկսը 55 տարեկան է, ամուսնացած է, ունի 3 դուստր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները