ԱՄՆ-ն, Բրազիլիան և շատ այլ երկրներ վաղ չեղարկեցին «լոքդաունը», ինչը հանգեցրեց մահացու հետևանքների. CNN

16:41   03 Հուլիս 2020    226

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների և արգելքների չեղարկման հարցում ցուցաբերած համբերատարությունն աշխարհի տարբեր երկրներում տալիս է իր արդյունքը, մինչդեռ «լոքդաունից» չափազանց շուտ դուրս գալը մահացու հետևանքներ է ունենում, գրում է CNN-ը՝ նկատելով, որ վարակի տարածումը վերահսկողության տակ առած երկրները սահմանափակումները սկսել են մեղմել միայն այն ժամանակ, երբ կորոնավիրուսի օրական ցուցանիշների կայուն անկում է գրանցվել:

Ի հակադրություն սրա՝ աշխարհում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից մի քանիսը՝ ԱՄՆ-ն, Բրազիլիան, Ռուսաստանը և Հնդկաստանը, ըստ էության, հավուր պատշաճի «լոքդաուն» չեն կազմակերպել և տնտեսությունը սկսել են վերաբացել օրական դեպքերի ցուցանիշի կայուն անկումից շատ ավելի առաջ:

Հայտնի է, որ ԵՄ-ն արդեն պաշտոնապես թույլ է տվել վարակի տարածման տեսանկյունից անվտանգ համարվող 15 երկրի քաղաքացիների մուտքն իր տարածք: Խոսքն Ալժիրի, Ավստրալիայի, Կանադայի, Վրաստանի, Ճապոնիայի, Չեռնոգորիայի, Մարրոկոյի, Նոր Զելանդիայի, Ռուանդայի, Սերբիայի, Հարավային Կորեայի, Թաիլանդի, Թունիսի, Ուրուգվայի և Չինաստանի մասին է:

Աղբյուրը նկատում է, որ այս տասնհինգ երկրները միավորում է մեկ ընդհանրություն. չնայած տնտեսական ճնշմանը՝ դրանց մեծամասնությունը հրաժարվեց վարակման դեպքերի թվի աճի ֆոնին թուլացնել սոցիալական հեռավորության պահպանման կանոնները: Իսկ երբ սկսեցին դուրս գալ «լոքդաունից» ՝ դա արեցին խիստ զգուշավոր, փուլային տարբերակով:

Գիտնականների համոզմամբ՝ «լոքդաունը» ամբողջ աշխարհում կանխել է հարյուր միլիոնավոր մարդկանց վարակումը: Ըստ գիտական հետազոտություն վրա հիմնված մոդելի՝ սահմանափակումներն ու արգելքները կորոնավիրուսով վարակումից Չինաստանում փրկել են 285, Իտալիայում՝ 49 , իսկ ԱՄՆ-ում՝ 60 մլն մարդու:




Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները