Չինաստանը Վաշինգտոնին է մեղավոր համարում տարածաշրջանում լարվածության աճի համար

17:37   03 Հուլիս 2020    417

Չինաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնն է մեղավոր տարածաշրջանում լարվածության աճի համար:

Նա այս կերպ է արձագանքել Պենտագոնի այն հայտարարությանը, որ Հարավչինական ծովում չինացի զինվորականների զորավարժությունները «հակասում են լարվածության թուլացմանն ու կայունության պահպանմանն ուղղված ջանքերին», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ զորավարժությունները Չինաստանի ինքնիշխանության շրջանակի մեջ են՝ նշելով, որ «տարածաշրջանի կայունության վրա ազդում են ոչ տարածաշրջանային մի քանի երկրներ, որոնք զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովում»:

Նա կոնկրետ երկրների անուններ չի տվել, սակայն ԱՄՆ-ն է Հարավչինական ծովում նավագնացության ազատության ապահովման բազմաթիվ գործողություններ անցկացրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները