Չեխիայի վարչապետն առաջարկել է ընդլայնել Շենգենյան գոտին

17:51   03 Հուլիս 2020    242

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Հունգարիա, Սլովակիա) կառավարությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին Եվրամիությունը պետք է արագորեն ընդլայնի Շենգենյան գոտին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Խոսքը Եվրամիության ընդլայնման մասին չէ, բայց կարծում եմ, որ մենք պետք է մի քանի երկրների շատ արագ ընդունենք Շենգենյան գոտի»,-ասել է Բաբիշը:

Չեխիայի վարչապետի կարծիքով՝ դա անհրաժեշտ քայլ է, որպեսզի «Եվրոպան արագ դուրս գա ճգնաժամից»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխիա  


Վերնագիրի այլ պիտակները