Պուտինը մեկնաբանել է ամերիկացի դիվանագետների արարքը

20:48   03 Հուլիս 2020    287

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը, որը կախել է ԼԳԲՏ համայնքի դրոշը, ցույց է տվել, թե ով է այնտեղ աշխատում:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Ինտերֆաքսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխություններ պատրաստելու հարցով աշխատանքային խմբի անդամ Ալեքսեյ Պուշկովը նախագահի հետ հանդիպումից հետո նշել է, որ այդ ակցիան սկսվել է Սահմանադրական փոփոխությունների հարցով քվեարկության ժամանակ:

«Ո՞վ է այնտեղ աշխատում»,-հարց է տվել Պուտինը: «Ամերիկացի դիվանագետները»,-ասել է Պուշկովը: «Այո, նրանք ցույց են տվել, թե ով է այնտեղ աշխատում: Սարսափելի չէ»,-ասել է Պուտինը:

«Մեր դիրքորոշումը հստակ է: Ռուսաստանում երբեք խտրականություններ և իրավունքների սահմանափակում չի եղել»,-ասել է ՌԴ նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները