Պուտինը բացահայտել է իր վերաբերմունքը ԼԳԲՏ-ի շուրջ

21:17   03 Հուլիս 2020    291

Յուրաքանչյուր մարդ պետք է մեծանա եւ այնուհետեւ ինքնուրույն որոշի իր ճակատագիրը, ընդ որում՝ նրան պետք չէ ոչինչ պարտադրել։

Այդպիսի վերաբերմունք ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԼԳԲՏ-ի եւ միասեռականության քարոզի նկատմամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Թող մարդը հասունանա, դառնա չափահաս եւ ինքը որոշի իր սեփական ճակատագիրը։ Պարզապես ոչինչ պետք չէ պարտադրել»,-հայտարարել է երկրի ղեկավարը՝ նշելով, որ հենց այդ նպատակով Ռուսաստանում ավելի վաղ ընդունվել էր անչափահասների շրջանում միասեռականության քարոզն արգելող օրենք։

Ուրբաթ Պուտինը Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու աշխատանքային խմբում հայտարարել էր, որ Ռուսաստանում չկան եւ չեն լինելու մարդու իրավունքների սահմանափակումներ ռասայական, սեռային, ազգային եւ կրոնական հատկանիշներով։

Ռուսաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու շուրջ քվեարկությունն անցկացվել է հունիսի 25-ից հուլիսի 1-ը։ Հուլիսի 3-ին հայտարարվել էին քվեարկության վերջնական արդյունքները․ ՌԴ ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեարկածների 77.92 տոկոսը (57.7 միլիոն քաղաքացի) սատարել է փոփոխությունները Հիմնական օրենքում։ Փոփոխություններով նոր Սահմանադրությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 4-ին։ Փոփոխություններից մեկը, մասնավորապես, ամրապնդում է ամուսնություն հասկացությունը՝ որպես կնոջ եւ տղամարդու միջեւ միություն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները