Բունդեսթագն ափսքերթինգը քրեական հանցագործություն է ճանաչել

21:46   03 Հուլիս 2020    258

Բունդեսթագը ափսքերթինգը՝ լուսանկարումը կամ տեսագրումը շրջազգեստի տակ, քրեական հանցագործություն է ճանաչել: Տվյալ հանցագործության համար տուգանք կամ մինչեւ երկու տարի ազատազրկում է սպառնում:

Նույն պատիժը Բունդեսթագը սահմանել է նաեւ դեպքի վայրում լուսանկարելու եւ տեսագրելու համար, օրինակ՝ դժբախտ պատահարի վայրոմ: Նախկինում քրեական օրենսգիրքը նման նկարահանումից պաշտպանում էր միայն այն զոհերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սահմանների այդպիսի խախտումներն անընդունելի են»,- հայտարարել է Գերմանիայի արդարադատության նախարար Քրիստինա Լամբրեխտը:

«Լուսանկարելը կիսաշրջազգեստի տակ ինտիմ տարածքի անամոթ խախտում է»,- ասել է նա: Իսկ միջադեպերի զոհերի լուսանկարները, նրա խոսքով, խախտում են մարդկային պարկեշտությունը: «Մենք պետք է պաշտպանենք զոհվածների հարազատներին տառապանքից, որ իրենց զոհված ծնողների կամ երեխաների լուսանկարները տարածվելու են»,- նշել է Լամբրեխտը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները