ԱՄՆ-ում պանդեմիան հանգեցրել է սրտային հիվանդություններից մահերի կտրուկ աճին

09:06   04 Հուլիս 2020    184

ԱՄՆ-ում պանդեմիան հանգեցրել է սրտային հիվանդություններից մահերի կտրուկ աճին, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր անցկացրած հարցմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պարբերականի տվյալներով՝ սրտային հիվանդություններով ամերիկացիները չեն դիմել բուժօգնության, քանի որ վախեցել են հայտնվել հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակվածների հետ, եւ հենց դա է եղել պատճառը, որ երկրում սրտային հիվանդություններից մահերի թիվն աճել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

The Washington Post-ը նշում է, որ միայն Իլինոյսում, Մասաչուսեթսում, Միչիգանում, Նյու Ջերսիում եւ Նյու Յորքում մարտին, ապրիլին եւ մայիսին գրանցվել է սրտանոթային հիվանդությունների հետեւանքով 8,3 հազար մահվան դեպք:

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 128,7 հազար մարդ, վարակվել՝ 2,7 մլն մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները