Իտալիայում կորոնավիրուսի պատճառով ծնելիության լուրջ անկում են ակնկալում

09:18   04 Հուլիս 2020    193

Իտալիայում կորոնավիրուսի պատճառով ծնելիության լուրջ անկում են ակնկալում: Այս մասին ասվում է երկրի Վիճակագրության ազգային ինստիտուտի (Istat) ամենամյա զեկույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ինստիտուտի փորձագետները նշում են, որ բացասական միտումներ են նկատվում աշխատաշուկայում, որոնք մեծ խնդիրներ են ստեղծում իտալացիների համար, ովքեր ցանկանում էին երեխաներ ունենալ, սակայն չեն կարողանում իրենց թույլ տալ տնտեսական պատճառներով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Istat-ի հաշվարկներով՝ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով այս տարի նորածինների թիվը կարող է նվազել ավելի քան 10 000-ով եւ կազմել 426 000: Նմանատիպ պատկեր է ակնկալվում նաեւ 2021 թվականին:

Ինստիուտի տվյալներով՝ անցած տարի Իտալիայում ծնելիության մակարդակը հասել է իր պատմական նվազագույնին: Այդ ժամանակ նորածինների թիվը կազմել է ընդամենը 435 000, ընդ որում, երեխաների գրեթե 20 տոկոսը ծնվել է արտասահմանցիներից:

Դա ամենացածր ցուցանիշն է 1861 թվականից ի վեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները