Ryanair-ը մտադիր է դիտարկել տոմսերի վերադարձի հետ կապված դիմումների 90%-ը մինչև հուլիսի վերջ

09:31   04 Հուլիս 2020    123

Ryanair-ը հայտարարել է մինչև հուլիսի վերջ մարտ, ապրիլ, մայիս և հունիս ամիսներին չեղարկված չվերթների տոմսերի հետ վերադարձի վերաբերյալ դիմումների 90%-ը դիտարկելու մտադրության մասին:

Լոուքոստում հայտարարել են, որ արագացված մշակումը հնարավոր է դարձել հունիսի 1-ին Դուբլինում գրասենյակի բացումից և լրացուցիչ աշխատակազմի ներգրավումից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավիաընկերությունը դիտարկում է չեղարկված չվերթների տոմսերի դիմաց վճարված գումարների ետ վերադարձը, նոր տոմսեր ձեռք բերելու համար վաուչերների թողարկումը կամ թռիչքի տեղափոխումը մեկ այլ ամսաթվի:

Ryanair-ը նաև հայտարարել է գործակալությունների միջոցով ձևակերպված տոմսերի վերադարձի հետ կապված դժվարությունների մասին, քանի որ այս դեպքում օգտագործում են էլ.փոստի կեղծ հասցեներ և վիրտուալ քարտեր: Արդյունքում, ավիաընկերությունը չի կարողանում ուղիղ կապ հաստատել հաճախորդների հետ:

Լոուքոստի ղեկավար Մայքլ Օ’Լիրին մայիսի վերջին կանխատեսել էր, որ Ryanair-ի չեղարկված չվերթերի տոմսերի հետ վերադարձի հետ կապված բոլոր հայտերի դիտարկումը կտևի 3-ից 6 ամիս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ryanair  


Վերնագիրի այլ պիտակները