ԱՄՆ-ում փոքր ուղևորատար ինքնաթիռ է կործանվել․ 4 զոհերը մի ընտանիքի անդամներ են. Լուսանկար

10:42   04 Հուլիս 2020    158

ԱՄՆ-ի Յուտա նահանգում փոքր ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է abc4 հեռուստաալիքը։

Իրավապահների տվյալներով՝ զոհերի ինքնությունը բացահայտվել է, նրանք նույն ընտանիքի անդամներ են։ Զոհերի թվում 35-ից 62 տարեկան անձինք են։

Այժմ միջադեպը հետաքննում են Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը, ինչպես նաև ԱՄՆ-ի դաշնային ավիացիոն վարչությունը։

Վթարի հնարավոր վարկածը դեռ հայտնի չէ։



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները